Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Արթուր Աբրահամը հաղթեց

Արթուր Աբրահամը հաղթեց
29.04.2018 | 14:25

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի հետ: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» մենամարտում Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ: Ամբողջ մենամարտի ընթացքում նա մեծ առավելություն ուներ: 10-րդ ռաունդում Նիլսենը նոկդաունի ենթարկվեց:


Արթուր Աբրահամը դառնում է վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Աբրահամն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ